«Սա քաղաքական պատվեր է իշխանության կողմից», -այսօրվա դատական նիստում իր խոսքում ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որը մեղադրվում է իշխանության զավթման կոչի համար:
Միքայել սրբազանը պնդեց՝ «անշուշտ նպատակն ինձ վարկաբեկելն է, բայց ես շարունակելու եմ ծառայել գերբին ու դրոշին, որոնք ոմանք արատավորում են»:
Սրբազանն իր խոսքում շեշտեց. «Ես համոզված եմ, որ բոլորը գիտեն ես անմեղ եմ՝ ներառյալ մեղադրող կողմը, ներառյալ հարգարժան դատարանը, ներառյալ նրանք, ովքեր պատվիրատուն են: Ես ոչ մի դավադիր խոսք որևէ տեղ չեմ ասել, դա վկայում է նաև օրագիրս. քթները մտցրին նաև օրագրի մեջ, այսինքն՝ իմ մտքի մեջ, որտեղ իրավունք չունեին մտնելու, բայց այնտեղ էլ բան չգտան»:
Այսօրվա նիստում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի փաստաբան Արա Զոհրաբյանը նախքան պաշտպանական ճառով հանդես գալը կրկին բացարկ հայտնեց դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Միջնորդությունը,սակայն, մերժվեց: