Մատչելիության հղումներ

Նեթանյահուն հայտարարել է, որ «Համաս»-ը «կվճարի Շիրի Բիբասի մարմինը չվերադարձնելու համար»


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ «Համաս»-ը խախտել է հրադադարը՝ չվերադարձնելով Շիրի Բիբասի մարմինը։ «Համաս»-ն ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերություն է ճանաչվել:

Ծայրահեղական կազմակերպությունը երեկ վերադարձրել է նորածին Կֆիր Բիբասի և նրա չորսամյա եղբայր Արիելի դիերը, մինչդեռ երրորդ մարմինը, որը ենթադրաբար պատկանում էր նրանց մորը՝ Շիրիին, չի նույնականացվել:

«Մենք գործելու ենք վճռականորեն՝ վերադարձնելու Շիրիի մարմինը, և «Համաս»-ը կվճարի համաձայնագիրը դաժանորեն խախտելու համար»,- ասել է Նեթանյահուն։

Պաղեստինյան «Համաս» խմբավորումը հայտարարել է, որ «իսրայելցի պատանդ Շիրի Բիբասի մարմնի մնացորդները հավանաբար խառնվել են փլատակների տակ գտնվող այլ դիերի հետ, այն բանից հետո, երբ Իսրայելն օդային հարված է հասցրել այն վայրին, որտեղ պահվում էին նրանք»։

XS
SM
MD
LG