ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ն այսօր Կարմիր խաչի միջոցով Իսրայելին փոխանցեց 2023-ի հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ գերեվարված 9 ամսական Քֆիր Բիբասի և նրա 4-ամյա եղբոր՝ Արիելի մարմինները, հաղորդում է Reuters-ը։
Պաղեստինցի զինյալները հայտնել են, որ երկու երեխաների և նրանց մոր՝ Շիրի Բիբասի, ինչպես նաև չորրորդ պատանդի՝ Օդեդ Լիֆշիցի մարմինները հանձնվում են հունվարի 15-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, որով Գազայի հատվածում հրադադար հաստատվեց և պահվող անձանց փոխանակման շուրջ համաձայնություն ձեռքբերվեց։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարճ տեսաուղերձում հայտարարել է, որ հինգշաբթին «շատ դժվար, տխուր, վշտի օր կլինի Իսրայել պետության համար»։
Օրեր առաջ իսրայելական լրատվամիջոցները հաղորդել էին, որ «Համաս» խմբավորումը պատրաստվում է փետրվարի 20-ին Իսրայելին հանձնել պատանդ վերցված անձանց չորս-հինգ դիակ։ Զոհերի անունները չէր հրապարակվում՝ պարզաբանելով, որ դեռ նույնականացման ընթացակարգ պետք է իրականացվի։