Մատչելիության հղումներ

Իսրայելը պնդում է, որ «Համաս»-ի վերադարձրած մարմինը Շիրի Բիբասինը չէ


«Համաս» զինյալները Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիսում Կարմիր խաչին են հանձնում չորս դիերը, 20-ը փետրվարի, 2025թ.
«Համաս» զինյալները Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիսում Կարմիր խաչին են հանձնում չորս դիերը, 20-ը փետրվարի, 2025թ.

Իսրայելի ռազմական գերատեսչությունը ուրբաթ օրը հայտարարել է, որ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի վերադարձրած մարմիններից մեկը Գազայում պահվող պատանդներից որևի մեկի հետ չի նույնականացվել: Իսրայելը ծայրահեղական խմբավորմանը մեղադրել է առանց այն էլ փխրուն հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:

«Համաս»-ը երեկ վերադարձրել է նորածին Կֆիր Բիբասի և նրա չորսամյա եղբայր Արիելի դիերը, մինչդեռ երրորդ մարմինը, որը ենթադրաբար պատկանում էր նրանց մորը՝ Շիրիին, չի նույնականացվել:

«Համաս»-ը դեռևս չի մեկնաբանել այս հայտարարությունը:

Ամբողջ ընտանիքը զինյալների կողմից առևանգվել էր Իսրայելի Նիր Օզ բնավայրից։ Հայրը այս ամսվա սկզբին ազատ էր արձակվել, ավելի ուշ պարզվեց, որ կինն ու երեխաները սպանված են:

«Համաս»-ը մարմինները փոխանցելուց առաջ պնդել է, որ մայրը և երեխաները մահացել են գերեվարվելուց հետո՝ իսրայելական ավիահարվածի հետևանքով։

XS
SM
MD
LG