Մյունխենի անվտանգության համաժողովին Արտաքին գործերի նախարարության և ռուսական այլ պաշտոնական կառույցների ներկայացուցիչներ չեն լինի. ռուսական կողմին հրավեր չի ուղարկվել, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչպես գիտեք, ռուս պաշտոնյաները հրավիրված չեն Մյունխենի քաղաքական և անվտանգության հարցերով համաժողովին։ Այս որոշումը կայացվել է մի քանի տարի առաջ։ Սա քաղաքականացված, տարօրինակ որոշում է», - ասել է Զախարովան։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահն ասել էր, որ Գերմանիայում կհանդիպեն ԱՄՆ-ի, ՌԴ-ի ներկայացուցիչներ, ուկրաինական կողմը ևս հրավիրված է: Կիևից չէին հաստատել սա: