Մատչելիության հղումներ

Կիևից չեն հաստատել Թրամփի հայտարարությունը, թե ռուսների հետ հանդիպելու են Մյունխենում


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանում է Գերմանիա, 14-ը փետրվարի, 2025թ.
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանում է Գերմանիա, 14-ը փետրվարի, 2025թ.

Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները կհանդիպեն Մյունխենում, և որ Ուկրաինան նույնպես հրավիրված է: Կիևը, սակայն, պատասխանել է, որ չի ակնկալում Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացում գերմանական քաղաքում, որտեղ մեկնարկում է անվտանգության ամենամյա համաժողովը:

Մանրամասներ Թրամփը չի ներկայացրել:

«Մյունխենում ռուսների հետ բանակցություններ չեն սպասվում», - հայտարարել է հաղորդակցությունների գծով ուկրաինացի խորհրդական Դմիտրի Լիտվինը:

Սպասվում է, որ Ուկրաինայի նախագահն այսօր Մյունխենում կհանդիպի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ համաժողովից առաջ:

XS
SM
MD
LG