Մատչելիության հղումներ

Մոսկվան հաղորդում է Տորեցկը գրավելու մասին, Կիևը դեռ չի հաստատել


Ուկրաինա - Մարտական գործողությունների հետևանքները Տորեցկում, դեկտեմբեր, 2024թ.
Ուկրաինա - Մարտական գործողությունների հետևանքները Տորեցկում, դեկտեմբեր, 2024թ.

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է Ուկրաինայի Դոնեցկի մարզի Տորեցկ քաղաքի գրավման մասին:

Գերատեսչության հաղորդագրությունում ասված է. - «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ձերժինսկ քաղաք»։ Ձերժինսկը Տորեցկի նախկին անվանումն է, անցած տարիներին Ուկրաինայի իշխանություններն ապակոմունիզացիայի շրջանակներում վերանվանել են այն:

Տորեցկ քաղաքի համար մարտեր են մղվում ամիսներ շարունակ ։

Ուկրաինական կողմը քաղաքի կորստի մասին առայժմ չի հաղորդել:

Տորեցկի նախապատերազմյան բնակչության թիվը կազմում էր մոտ 35 հազար մարդ։ Բնակավայրը գտնվում է Գորլովկայից դեպի արևմուտք, և եթե հաստատվի քաղաքի ակնման լուրը, ապա սա կդառնա Ռուսաստանի կողմից գրավված ամենամեծ բնակավայրը 2023 թվականին Բախմուտի գրավումից ի վեր։

XS
SM
MD
LG