Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտարարել է, որ նախագահ Թրամփը պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
New York Post-ին տված հարցազրույցում ամերիկացի պաշտոնյան համոզմունք է հայտնել, թե պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրելու առումով ԱՄՆ-ն ավելի ակտիվ է, քան մյուս երկրները:
«Ճնշումը չի կարող լինել պարզապես ռազմական: Պետք է գործադրել տնտեսական ճնշում, դիվանագիտական ճնշում, ինչ-որ տեսակի ռազմական ճնշում, որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ ընթանում է մեր ուզած ուղղությամբ»,-ասել է Քելոգը: