Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Կուրսկի մարզում գործող ստորաբաժանումներին հաջողվել է երեք նոր բնակավայր գրավել։ Խոսքը մարզի արևմտյան հատվածում գտնվող Վիկտորովկա, Նիկոլաևկա և Ստարայա Սորոչինա գյուղերի մասին է։
Անկախ աղբյուրները Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը դեռ չեն հաստատում։ Եթե այս տեղեկությունները հաստատվեն, ապա դա կնշանակի, որ ռուսաստանցի զինվորականները հյուսիսից ընդհուպ մոտեցել են նախորդ տարվա օգոստոսին ուկրաինացիների կողմից գրավված Սուջա շրջկենտրոնին։
Նախօրեին բրիտանական The Telegraph-ը հաղորդել էր, որ ռուսական զորքերը առաջխաղացում են ապահովել նաև Սուջայից հարավ ընկած շրջանում, ինչը Կուրսկի մարզում տեղակայված 10 հազարանոց ուկրաինական զորախմբի շրջապատման իրական վտանգ է ստեղծել։