Մատչելիության հղումներ

Ուկրաինան կողմ է քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկին. Զելենսկի


Ուկրաինան կողմ է քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկին, 21-ի իր գիշերային տեսաուղերձում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Զելենսկին հայտարարել է, որ սպասում է Ռուսաստանի հստակ պատասխանին։

«Ուկրաինան հավատարիմ է իր առաջարկին՝ չհարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին: Եվ մենք հստակ պատասխան ենք ակնկալում Մոսկվայից», - ասել է Զելենսկին։ «Մենք պատրաստ ենք ցանկացած խոսակցության, թե ինչպես դա ապահովել»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ՝ ապրիլի 21-ին, պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ առաջարկել էր Ուկրաինայի հետ երկկողմ բանակցություններ սկսել։

Զելենսկին ուղղակիորեն չի արձագանքել Պուտինի առաջարկին, սակայն ասել է, որ Ուկրաինան «պատրաստ է ցանկացած խոսակցության» հրադադարի շուրջ, որը կդադարեցնի հարվածները խաղաղ բնակչության վրա։

«Կա ակնհայտ, ամենապարզ և ամենահուսալի ճանապարհը՝ դադարեցնել հրթիռային և հեռահար անօդաչու սարքերի հարձակումները», - ասել է Զելենսկին։ «Միայն դա ավտոմատ կերպով կապահովի բոլոր քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունը»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG