Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի տեղակալ Բրենտ Քրիստենսենի հետ:
ԱԳՆ-ից հաղորդում են, որ նրանք քննարկել ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցեր։ Միրզոյանն ու Քրիստենսենն ընդգծել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում էներգետիկայի, արհեստական բանականության ոլորտներում համագործակցության վերաբերյալ ստորագրված երկկողմ հուշագրերով արձանագրված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ աշխատանքների ակտիվ դինամիկան։
Նրանք նաև խոսել են տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև բազմակողմ հարթակներում ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության հարցերի շուրջ։