Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը առաջ մղված խաղաղության համաձայնագրի նախաձեռնությունը համարձակ նոր էջ՝ Հարավկովկասյան տարածաշրջանի համար, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլսոնը։
Ամերիկացի դիվանագետը վստահեցրել է, թե ԱՄՆ հավատարիմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատման հանձնառությանը։
«Խաղաղության այս ուղին ամրապնդելով՝ մենք բացահայտում ենք Հարավային Կովկասի հսկայական ներուժը որպես առևտրի, տարանցման և էներգետիկայի կենտրոն։ Սա մեր ապագա տնտեսական համագործակցության հիմքն է կազմում»,- հայտարարել է Քարլսոնը։