Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը չորեքշաբթի օրը զանգահարել է Սիրիայի ժամանակավոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարաային, ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:
Մակրոնը նշել է ահաբեկչության դեմ պայքարի շարունակման անհրաժեշտության մասին, որը, նրա խոսքով, «ինչպես ի շահ սիրիացի ժողովրդի է, այնպես էլ ի շահ ֆրանսիացիների անվտանգության«:
Նա նաև Սիրիայում անցումային գործընթացին երկրի ժողովրդավարական ուժերի լիարժեք ինտեգրման կոչ է արել:
Սիրիայի նախագահի աշխատակազմից էլ փոխանցում են, որ
Ահմեդ Ալ-Շարաան Էմանյուել Մակրոնից հրավեր է ստացել առաջիկա շաբաթներին այցելել Ֆրանսիա:
Հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկել են նաև Սիրիայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները: