Սիրիայի փաստացի առաջնորդ Ահմեդ Ալ-Շարաան հայտարարվել է երկրի անցումային շրջանի նախագահ՝ ամրապնդելով իր իշխանությունը:
Համաձայն ռազմական հրամանատարության հայտարարության, որը գլխավորում էր նախկին նախագահ Բաշար Ասադի դեմ հարձակումը՝ Շարաան նաև անցումային շրջանի համար ժամանակավոր օրենսդրական խորհուրդ ձևավորելու լիազորություն է ստացել, իսկ Սիրիայի Սահմանադրության գործնականությունը կասեցվել է:
Այդ որոշումներն ընդունվել են Ասադի տապալմանը մասնակցած ռազմական հրամանատարների խորհրդակցության ժամանակ: Ելույթ ունենալով համաժողովում՝ Շարաան ասել է, որ Սիրիայում առաջնահերթ խնդիրը կառավարության վակուումը «օրինական ճանապարհով» լցնելն է:
Նա նաև հայտարարել է, որ քաղաքացիական խաղաղությունը պետք է պահպանվի անցումային արդարադատության և վրեժխնդրության դրսևորումների կանխարգելման միջոցով, որ պետական ինստիտուտները, առաջին հերթին՝ զինված ուժերն ու անվտանգության ծառայությունները, պետք է վերականգնվեն, իսկ տնտեսական ենթակառուցվածքները՝ զարգանան: