Սիրիայի Լաթաքիա քաղաքում գտնվող Հայ Առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցին չեղարկել է այսօր նախատեսված պատարագը, հաղորդում է Հալեպում լույս տեսնող «Գանձասար» պարբերականը:
Սիրիան բռնությունների ամենադաժան ժամանակաշրջանն է ապրում նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից`2024 թվականի դեկտեմբերից ի վեր։
Մարտի 6-ին Լաթաքիա ծովափնյա նահանգում բախումներ են բռնկվել Ասադի կողմնակիցների և Սիրիայի նոր՝ ապստամբների առաջնորդից ժամանակավոր նախագահ դարձած Ահմեդ ալ-Շարաայի գլխավորած անվտանգության ուժերի միջև։
Ավելի քան հազար զոհ կա, որոնց թվում՝ երկու հայ: