Կիրանց գյուղի դպրոցում մեկնակել է Վերջին զանգի միջոցառումը։
Դպրոցը 9-րդ դասարանն ավարտող 8 շրջանավարտ ունի։
Միջոցառման ներկա էին նաև Ոստիկանության մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի անդամ, Ազգային անվտանգության ծառայության գեներալ Դավիթ Սանամյանը։
Վերջինս սահմանազատման գործընթացի շրջանակներում է Տավուշում, պարբերաբար շրջում է Կիրանցում։ Նա համակարգում է այս հատվածում սահմանապահների տեղակայման աշխատանքները, բայց տեսախցիկների առջև խոսել ու երևալ չի ցանկանում։