Մատչելիության հղումներ

Կրամատորսկում ուկրաինացի լրագրողներ են զոհվել


Կիևի վերահսկողության տակ գտնվող Կրամատորսկ քաղաքին հասցված ռուսական հարվածի հետևանքով երկու ուկրաինացի լրագրողներ են զոհվել։

«Լանցետ» տեսակի ռուսական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով զոհվել են FREEDOM հեռուստաընկերության լրագրող Ալյոնա Գրամովան և օպերատոր Եվգենի Կարմազինը։ Նույն հեռուստաընկերության հատուկ թղթակից Ալեքսանդր Կոլիչևը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Հարվածի պահին լրագրողները գտնվում էին Կրամատորսկի լցակայաններից մեկում։ Կիևում գործող Զանգվածային լրատվության ինստիտուտի տվյալներով՝ 2022-ի փետրվարից՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից ի վեր, 114 ուկրաինացի լրագրող է զոհվել։

XS
SM
MD
LG