Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը երկրորդ գիշերն անընդմեջ հարվածել է Կիևին


Ռուսական անօդաչու թռչող սարքերը հոկտեմբերի 22-ին երկրորդ գիշերն անընդմեջ հարձակվել են Ուկրաինայի մայրաքաղաքի վրա՝ վիրավորելով չորս մարդու, հայտնել են տեղական պաշտոնյաները:

Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերը վնասել են մի քանի բնակելի տներ և այլ շենքեր:

Նախօրեին գիշերը ամբողջ երկրի տարածքին ավիահարվածներ էին հասցվել, ինչի հետևանքով զոհվել էր առնվազն յոթ մարդ, էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ էին եղել:

XS
SM
MD
LG