Կոլումբիան ու մյուս երկրները պիտի նկատի ունենան, որ Կոնգրեսը լիովին պատրաստ է պատժամիջոցներ և այլ մեթոդներ կիրառել նրանց դեմ, ովքեր ամբողջությամբ չեն համագործակցում կամ չեն կատարում Միացյալ Նահանգներում անօրինական գտնվող իրենց քաղաքացիներին ընդունելու պահանջը, X-ի էջում գրել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը։
«Նախագահ Թրամփը Ամերիկան դնում է առաջին տեղում, և Կոնգրեսը ամրապնդելու է նրա այդ քաղաքականությունը»,-գրել է Ջոնսոնը։
Կոլումբիան համաձայնել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսվող իր քաղաքացիներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից խոստացված պատժամիջոցները երկրի դեմ առայժմ չեն կիրառվի, այսօր գրել է Reuters-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան հայտարարությանը։