Մատչելիության հղումներ

Քննարկում Բրյուսելում՝ «Խաղաղության խաչմերուկ» թեմայով


Բրյուսելում Ռասմուսեն Գլոբալ խումբը «Խաղաղության խաչմերուկ» թեմայով քննարկում է կազմակերպել, որին ներկա էին Եվրամիության կառույցների և անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, հայտնում է ԱԽ քարտուղարի գրասենյակը:

Խոսվել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված քայերի մասին: Նիստին ներկա Հայաստանի անվտանգության խորհդրի քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Կառավարության ջանքերը: Անդրադարձել են ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Ըստ ԱԽ գրասենյակի՝ ընդգծվել է նախագծի կարևորությունը որպես Եվրոպան Ասիային կապող կարևորագույն հանգույց:

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնարար սկզբունքներն են երկրների տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը ենթակառուցվածքների նկատմամբ, երկրների ազգային օրենսդրությունների կիրառումը յուրաքանչյուրը իր հատվածում:

Ադրբեջանի նախագահն, ավելի վաղ հրապարակավ մեկնաբանելով «Խաղաղության խաչմերուկ»-ը, հայտարարել էր, որ այն «գրոշի արժեք չունի, ինչի մասին տարբեր խողովակներով հայկական կողմին բազմիցս հասկացնել են տվել»։

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է՝ միջանցքային տրամաբանությունը մերժում է: Պաշտոնական Երևանը Ադրբեջանին առաջարկում է տարածաշրջանի ապաշրջափակումն իրականացնել հենց «Խաղաղության խաչմերուկ»-ի հիման վրա՝ հարգելով երկրների ինքնիշխանությունն ու իրավազորությունը։

Բաքուն հայտարարում է, որ Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկում «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ՝ Երևանից պահանջելով առանց ստուգումների և անխոչընդոտ ճանապարհ ապահովել Ադրբեջանից դեպի իր էքսկլավ Նախիջևան:



XS
SM
MD
LG