Մատչելիության հղումներ

Թրամփը կասեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը


Ուկրաինայի և ԱՄՆ նախագահները, Վաշինգտոն, 28-ը փետրվարի, 2025թ․
Ուկրաինայի և ԱՄՆ նախագահները, Վաշինգտոն, 28-ը փետրվարի, 2025թ․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է դադարեցնել ռազմական օգնությունն Ուկրաինային, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին։

«Նախագահը հստակ հայտարարել է, որ կենտրոնացած է խաղաղության վրա։ Մենք ցանկանում ենք, որ մեր գործընկերները ևս հավատարիմ լինեն այս նպատակին: Մենք դադարեցնում և վերանայում ենք մեր օգնությունը՝ համոզվելու համար, որ այն նպաստում է այս նպատակին», - ասված է հայտարարությունում:

Սպիտակ տան պաշտոնյան ընդգծել է, որ այս հրամանն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Թրամփը չհամոզվի, որ Ուկրաինան հավատարիմ է խաղաղությանը։

New York Times-ը նշում է, որ կդադարեցվեն ավելի քան մեկ միլիարդ դոլար արժողությամբ զենքի մատակարարումները և դրանց արտադրության պատվերները։

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ Թրամփը պատրաստվում է իր վարչակազմի առանցքային պաշտոնյաների հետ արտահերթ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով, որի ընթացքում կարող է քննարկվել ամերիկյան օգնության սառեցման կամ դադարեցման հարցը։

Նախօրեին ԱՄՆ նախագահը կրկին քննադատել էր Ուկրաինայի առաջնորդին, ով հայտարարել էր, թե Ռուսաստանի պատերազմը դեռ երկար կարող է շարունակվել։

«Սա ամենավատ հայտարարությունն է, որ կարող էր անել Զելենսկին, Ամերիկան այլևս սա չի հանդուրժի»,- երեկ Truth Social-ում գրել էր Թրամփը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG