ԱՄՆ նախագահը կրկին քննադատել է Ուկրաինայի առաջնորդին, ով հայտարարել է, թե Ռուսաստանի պատերազմը դեռ երկար կարող է շարունակվել։
«Սա ամենավատ հայտարարությունն է, որ կարող էր անել Զելենսկին, Ամերիկան այլևս սա չի հանդուրժի»,- գրել է Թրամփը Truth Social-ում։
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ Թրամփը պատրաստվում է այսօր իր վարչակազմի առանցքային պաշտոնյաների հետ արտահերթ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով, որի ընթացքում կարող է քննարկվել ամերիկյան օգնության սառեցման կամ դադարեցման հարցը։
«Նա (Զելենսկին-խմբ.) չի ուզում խաղաղություն, քանի դեռ ունի Ամերիկայի աջակցությունը»,- պնդել է Թրամփը, հավելելով, թե անցած շաբաթավերջին Լոնդոնում հավաքված եվրոպացի առաջնորդներն էլ էին ընդունում, որ Ուկրաինային աջակցելու հարցում ԱՄՆ-ի կարիքն ունեն։