Մատչելիության հղումներ

Կիևում զանգվածային հարձակման հետևանքով կա 9 զոհ, առնվազն 63 վիրավոր


Կիևը գիշերային հարվածներից հետո, 24-ը ապրիլի, 2025թ.
Կիևը գիշերային հարվածներից հետո, 24-ը ապրիլի, 2025թ.

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում գիշերային հրթիռակոծությունների և անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 63-ը, այդ թվում՝ 6 երեխա, հայտնում է երկրի արտակարգ իրավիճակների ծառայությունը:

«Ռուսաստանը զանգվածային համակցված հարված է հասցրել Կիևին», - ասվում է պետական ծառայության հաղորդագրության մեջ:

Վնասվել են բնակելի շենքեր, փլատակների տակ մարդկանց որոնումներ են ընթանում Կիևի հինգ շրջաններում:

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը ևս հայտնել Է Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող քաղաքի վրա հարձակման մասին՝ փոխանցելով, որ յոթ հրթիռ է հարվածել քաղաքին:

Հարձակումները սկսվել են Լոնդոնում բանակցությունների ավարտից մի քանի ժամ անց և այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ, իր կարծիքով՝ պատերազմի կարգավորման շուրջ համաձայնության է եկել ինչպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը պատրաստ է, և շատ մարդիկ էին ասում, որ Ռուսաստանը ցանկանում է գնալ այդ ամենին։ Եվ ես կարծում եմ, որ մենք պայմանավորվածություն ունենք Ռուսաստանի հետ։ Մենք պետք է պայմանավորվածության գանք Զելենսկիի հետ»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։

XS
SM
MD
LG