Մատչելիության հղումներ

Ուկրաինայի հարցով բանակցությունների շուրջ «շատ նրբերանգներ» կան. Պեսկով


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ

Ուկրաինայում հակամարտության դադարեցման միջոց գտնելու բանակցությունների շուրջ «շատ նրբերանգներ» կան, հայտարարել է Կրեմլը՝ հավելելով, որ բանակցություններին մասնակցող տարբեր կողմերի դիրքորոշումները դեռ պետք է նեղացվեն:

Կրեմլը մեկնաբանություններով հանդես է եկել այն բանից հետո, երբ չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի պաշտոնյաների միջև բանակցությունները Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման քննարկման վերաբերյալ հետաձգվել են:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շեշտել է, որ Ռուսաստանը շարունակում է երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ հնարավոր կարգավորման շուրջ, սակայն Եվրոպայի կամ Ուկրաինայի հետ շփումներ չկան:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է մնում բոլոր կողմերի հետ բանակցությունների համար, հավելել Է Պեսկովը՝ կրկին ողջունելով ԱՄՆ միջնորդական ջանքերը:

XS
SM
MD
LG