Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարին Մյունխեն տեղափոխող ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ


Ինքնաթիռը, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Վաշինգտոնից Մյունխեն էր տեղափոխում, բախվել է մեխանիկական անսարքության և վերադարձել: Ռուբիոն Գերմանիա և Մերձավոր Արևելք իր ուղևորությունը կշարունակի մեկ այլ օդանավով, հայտնել Է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը:

ԱՄՆ փոխնախագահ Վենսը և Ռուբիոն նախատեսում են հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Մյունխենում այսօր մեկնարկող ամենամյա խաղաղության համաժողովի բացումից առաջ:

Պարզ չէ, թե արդյոք Ռուբիոն ժամանակին կժամանի հանդիպմանը:

Պետդեպարտամենտը նաև հայտնել է, որ փետրվարի 13-ին Ռուբիոն զրուցել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի հետ՝ քննարկելու պատերազմը դադարեցնելու համար «համարձակ դիվանագիտության» անհրաժեշտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG