Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի օրը բարձր է գնահատել «լավ արդյունքը» Ռուսաստանի դեմ եռամյա պատերազմի առաջնագծում: Բայց մանրամասներ կամ կոնկրետ վայր չի նշել:
Երեկոյան տեսաուղերձում նախագահը բարձր է գնահատել 425-րդ առանձին գրոհային գնդի գործողությունները, ինչը, ըստ երևույթին, ցույց է տալիս, որ գործողությունները, որոնց մասին խոսում է Զելենսկին, տեղի են ունեցել մերձճակատային Պոկրովսկ քաղաքից ոչ հեռու:
«Սխալ կլիներ նկարագրել աշխարհագրությունը։ Ես դրան քաղաքական նշանակություն չեմ տա, բայց ուզում եմ շնորհավորել 425-րդ առանձին գրոհային գնդի տղաներին։ Ձեր ուժը ակնհայտորեն կարևոր է: Կեցցեք», - ասել է նա:
Ռուսական զորքերն արդեն մի քանի շաբաթ է, ինչ շարժվում են դեպի Պոկրովսկ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի հայտարարել է Պոկրովսկից հյուսիս-արևելք գտնվող այլ բնակավայրի գրավման մասին:
Զելենսկու լավատեսական մեկնաբանությունները հաջորդում են քաղաքի շուրջ ինտենսիվ մարտերի և ռուսական զորքերին հետ մղելու Ուկրաինայի փորձերի մասին հաղորդագրություններին:
Այս շաբաթ 425-րդ գունդը, որի մասին նշել է Զելենսկին, տեսանյութ է հրապարակել, որում ասվում է, որ ռուսական զորքերը դուրս է մղել Պոկրովսկից արևմուտք գտնվող մեկ այլ գյուղից: