Մատչելիության հղումներ

Իրանը շարունակում է պահպանել «իր դիրքորոշումը տարածաշրջանում աշխարհաքաղաքական անփոփոխության վերաբերյալ»


Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչիին, անդրադառնալով Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Թեհրանի հստակ դիրքորոշմանը, հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը շարունակում է պահպանել իր դիրքորոշումը տարածաշրջանում աշխարհաքաղաքականության անփոփոխության վերաբերյալ, հայտնում է IRNA-ն։

Թախտ-Ռավանչին հինգշաբթի օրը Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպմանը նշել է, որ Իրանի արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, և դրա համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ։

XS
SM
MD
LG