Մատչելիության հղումներ

Հուսով ենք՝ Վաշինգտոնը որևէ քայլ չի ձեռնարկի Ուկրաինայի հակամարտությունը սրելու ուղղությամբ. Լավրով


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս ունի, որ Վաշինգտոնը չի ձեռնարկի որևէ գործողություն, որը կարող է հանգեցնել Ուկրաինայում հակամարտության սրմանը:

Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկար ժամանակ հանդես է եկել Ռուսաստանի հետ երկխոսության օգտին, ձգտել է լիովին հասկանալ Ռուսաստանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում և ցույց է տվել խաղաղ լուծում գտնելու հանձնառությունը:

«Մենք հույս ունենք առողջ բանականության, և որ Վաշինգտոնում կգերակշռի այդ դիրքորոշման պահպանումը», - Լավրովի խոսքը մեջբերում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը:

Լավրովի մեկնաբանություններն ի սկզբանե իտալական Corriere della Sera օրաթերթին տված հարցազրույցի մի մասն էին: ՏԱՍՍ-ը հայտնել է, որ իտալական օրաթերթը հրաժարվել է հրապարակել այդ հարցազրույցը:

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարել Ալյասկայում օգոստոսին, իսկ Լավրովը հոկտեմբերի 20-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ քննարկելու հնարավոր նոր գագաթնաժողովը:

Հետագայում Թրամփը չեղյալ է հայտարարել հնարավոր հանդիպումը:

XS
SM
MD
LG