Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան G7-ի արտգործնախարարների հանդիպմանը կոչ է արել Կիևի դաշնակիցներին ուժեղացնել իր հեռահար հրթիռային ներուժը և ամրապնդել էներգետիկ ոլորտը ձմռանն ընդառաջ:
ԱՄՆ պետքարտուղարն էլ նշել է, որ ռուսական կողմ ուզում է Դոնեցկի մնացած մասը, ինչին ուկրաինացիներն ակնհայտորեն չեն համաձայնի: Մարկո Ռուբիոն հավելել է, որ Վաշինգտոնը եզրակացնում է, որ Ռուսաստանը ներկայումս շահագրգռված չէ խաղաղության հասնելու հարցում։
Նախարարները հրապարակել են ամփոփիչ համատեղ հայտարարություն, որում կրկնել են անհապաղ հրադադարի կոչն ու հայտարարել, որ մեծացնում են Ռուսաստանի համար տնտեսական ծախսերը և ուսումնասիրում են այն երկրների ու կազմակերպությունների դեմ միջոցառումները, որոնք օգնում են ֆինանսավորել Ռուսաստանի ռազմական ջանքերը:
Արտգործնախարար Սիբիգան հանդիպումից հետո սոցցանցում գրել է, որ «պետք է շարունակել մեծացնել պատերազմի արժեքը {ՌԴ նախագահ Վլադիմիր} Պուտինի և նրա ռեժիմի համար՝ ստիպելով Ռուսաստանին դադարեցնել պատերազմը:
Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդն ավելի վաղ հայտարարել էր Մոսկվայի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին, որոնք ուղղված են, մասնավորապես, ռուսական անօդաչու թռչող սարքերի ծրագրի, հեղուկացված բնական գազի արտադրության ձեռնարկությունների ու Ռուսաստանի ստվերային նավատորմի նավերի դեմ: