Ռուսաստանի պաշտպանության նախարարության պնդմամբ` վերջին 24 ժամերին ռուսական ստորաբաժանումներին հաջողվել է վերահսկողություն հաստատել Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքի մի մասի նկատմամբ։
«6-րդ բանակի գրոհային ստորաբաժանումները շարունակում էին ոչնչացնել Կուպյանսկի մերձակայքում շրջապատման մեջ հայտնված հակառակորդին։ Այս գործողությունների արդյունքում Կուպյանսկի արևելյան հատվածն ամբողջությամբ ազատագրվել է», - ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունում։
Ռուսական զորքերն առաջին անգամ Կուպյանսկը գրավել էին 2022 թվականի փետրվարի 27-ին։ Նույն տարվա սեպտեմբերին՝ ուկրաինական հակահարձակման ընթացքում, Կիևին հաջողվել էր ազատագրել Կուպյանսկն ու շրջակա տարածքները։ 2025-ին Ուկրաինայի նախագահի հրամանագրով Կուպյանսկին «Հերոս քաղաք» կոչում էր շնորհվել։