ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի վաղ առավոտյան հայտարարել է, որ ԱՄՆ բանակի ուղղաթիռի և American Airlines-ի ուղևորատար ինքնաթիռի բախումը օդում «վատ իրավիճակ է», որից, կարծես, կարելի էր խուսափել:
«Ինքնաթիռը գտնվում էր իդեալական և սովորական մոտեցման հետագծում օդանավակայանում։ Ուղղաթիռը երկար ժամանակ ուղիղ դեպի ինքնաթիռն էր թռչում։ Գիշերը պարզ էր, ինքնաթիռի լույսերը վառվում էին, ինչո՞ւ ուղղաթիռը չի բարձրացել, իջել կամ շրջվել: Ինչո՞ւ կառավարման աշտարակը ուղղաթիռին չի ասել, թե ինչ պետք է անի, այլ ոչ թե հարցնի, թե տեսե՞լ են ինքնաթիռը»,- գրել Է Թրամփը իր Truth սոցիալական հարթակում։
Պարզ չէ, թե արդյոք Թրամփի գրառումը հիմնված է պաշտոնական տեղեկատվության վրա:
Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Ռոնալդ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանում այսօր American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է ուղղաթիռին: Զոհերի հստակ պաշտոնական թիվ չկա, սակայն ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ 18 մարմին ներկա պահին հայտնաբերվել է: