Վաշինգտոնի օդանավակայանում վթարված օդանավի ուղևորների թվում գեղասահորդներ են ու նրանց մարզիչները, այս մասին տեղեկատվությունը հաստատել է ԱՄՆ գեղասահքի ֆեդերացիան։
Ռուսական լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին, որ օդանավում են եղել ռուս գեղասահորդները՝ 1994 թվականի գեղասահքի չեմպիոններ Եվգենիա Շիշկովան ու Վադիմ Նաումովը, բրոնզե մեդալակիր Իննա Վոլյանսկայան։
Այս պահին վթարի վայրում 300 փրկարարներ են աշխատում: Հայտնի չէ՝ կան փրկվածներ, թե ոչ: