Մատչելիության հղումներ

Հայաստանի 5-րդ ոսկին՝ Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնություններում


Հայաստանի ծանրամարտի կանանց թիմի անդամ Լիանա Գյուրջյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր՝ նվաճելով հավաքականի 5-րդ ոսկե մեդալն ընթացիկ առաջնությունում:

Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնություններում պայքարի մեջ են մտել 86 կգ մինչև 23 տարեկան աղջիկները:

Հայաստանի ընտրանու անդամ Լիանա Գյուրջյանը պոկում վարժությունում ունեցել է երեք հաջող մոտեցում` 95 կգ, 100 կգ, 102 կգ: Գյուրջյանն այս վարժությունում դարձել է ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրել է 125 կգ, 130 կգ: Այստեղ ևս նա առաջինն էր:

Երկամարտի 232 կգ արդյունքով Լիանա Գյուրջյանը Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր է:

XS
SM
MD
LG