Մատչելիության հղումներ

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն


Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամատի Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր է դարձել:

Այսպիսով, Հայաստանն առաջին մեդալն է նվաճում ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում:

Սպոտի նախարարությունից հայտնում են՝ կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության պոկում վարժությունում երեք մոտեցմամբ բարձրացրել է 85 կգ, 89 կգ, 91 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում Գրիգորյանն արժանացել է ոսկե մեդալի: Պոկում վարժությունում Գրիգորյանը բարձրացրել է 112 կգ, 116 կգ, 123 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձևում նա կրկին առաջինն էր:

Երկամարտի ոսկե մեդալին Ալեքսանդրան արժանացել է 214 կգ արդյունքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG