Նոյեմբերի 3-ի երեկոյան՝ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում շարունակվող ցույցերի 341-րդ օրը, ոստիկանությունը կրկին բերման է ենթարկել ակցիայի մի քանի մասնակիցների: Ձերբակալվածների թվում է հայտնվել լրագրող Նինիա Կակաբաձեն, որին շուտով ազատ են արձակել։
Կակաբաձեն «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը պատմել է, որ ոստիկանները խորհրդարանի շենքի մոտ կանգնեցրել են իր ավտոմեքենան՝ հայտարարելով, որ նա փակել է ճանապարհը և խախտել կանոնները:
Կակաբաձեի խոսքով՝ ինքն ուժայիններին բացատրել է, որ կատարել է մասնագիտական պարտականությունները։
Սա առաջին դեպքը չէ, երբ ոստիկանները «ճանապարհը փակելու» պատրվակով բերման են ենթարկում բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողներին: