Մատչելիության հղումներ

Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն


Էմմա Պողոսյան, լուսանկարը՝ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի
Էմմա Պողոսյան, լուսանկարը՝ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի

Հայաստանը 4-րդ ոսկե մեդալն է նվաճել Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում, հաղորդում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Հաղորդագրության համաձայն՝ երիտասարդների 86 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի ընտրանու անդամ Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում ունեցել է երեք հաջող մոտեցում` հաջորդաբար բարձրացնելով 100 կգ, 103 կգ, 105 կգ: Այս վարժությունում Պողոսյանը երրորդն էր: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրել է 131 կգ ու 136 կգ` սահմանելով Եվրոպայի ռեկորդ: Այս ձևում նա առաջինն էր:

Երկամարտի 241 կգ արդյունքով Էմմա Պողոսյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG