Մատչելիության հղումներ

Հարկավոր է արդար դատաքննություն, ու բոլորը վերջակետ դնեն այս կոնֆլիկտին. իրավաբան


Իրավաբան Գուրգեն Պետրոսյանը չի կարծում, որ միջազգային հայցերի երկկողմ հետկանչը կարող է խաղաղություն բերել Հայաստանի և Ադրբեջանի միջև:

«Խաղաղությունը երկնքից չի ընկնում, և խաղաղություն առանց արդարադատության պարզապես հնարավոր երևույթ չէ: Հարկավոր է, որպեսզի արդար դատաքննություն տեղի ունենա, ու բոլորը վերջակետ դնեն այն կոնֆլիկտին, որը բավական երկար ժամանակ գոյություն ունի, և այն անձինք, ովքեր կատարել են պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ, պետք է ենթարկվեն պատասխանատվության», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Հայկական կողմը նախորդ շաբաթ ստացել է խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրումը: Չհամաձայնեցված երկու կետերի վերաբերյալ Երևանն առաջարկներ էր արել, վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ դրանք մնում են չհամաձայնեցված:

Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ կողմերը դեռևս չէին համաձայնեցրել միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։

«Եթե մենք հայցերից հրաժարվենք, ամենալուրջ խնդիրը կլինի նա, որ մեկ՝ չի արձանագրվի մասշտաբը իրավախախտումների որևէ ձևով, պատմության մեջ դա չի լինելու:

Հիմա մենք ունենք բոլոր ինստրումենտները և պետք է օգտագործենք ամբողջ գործիքակազմով, որպեսզի արձանագրենք պատմության մեջ, որ հայ ժողովուրդը, երբ բռնագաղթեց Արցախից, դա համարվում է մարդկության դեմ հանցագործության, և դա չպետք է մոռանալ», - հավելեց Գուրգեն Պետրոսյանը:

XS
SM
MD
LG