Պաղեստինյան «Համաս» խմբավորման պատվիրակությունը ժամանել է Կահիրե՝ քննարկելու Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը և բանակցություններ վարելու՝ գործարքի երկրորդ փուլ մտնելու նպատակով, ասվում է Եգիպտոսի տեղեկատվական մարմնի հայտարարության մեջ:
«Համաս»-ն Արևմուտքի կողմից ահաբեկչական կառույց է ճանաչվել:
2023 թվականի հոկտեմբերից Իսրայելը ռազմական գործողություն է իրականացնում Գազայի հատվածում՝ «Համաս» խմբավորման կողմից Իսրայելի վրա հարձակումից հետո։ Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է: Հունվարին ժամանակավոր հրադադար է հաստատվել։
Գազայում դեռ մոտ 60 իսրայելցի պատանդ կա։ Ենթադրվում է, որ նրանցից մոտ կեսը մահացած է: Զինադադարի առաջին փուլով գերիների դիմաց Իսրայելն իր բանտերից ազատ է արձակել մոտ երկու հազար պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում՝ ահաբեկչության համար դատապարտվածների։