Մատչելիության հղումներ

Իսրայելը համաձայն Է Գազայում կրակի ժամանակավոր դադարեցման ԱՄՆ-ի ծրագրի հետ


Գազայի հատված, 1-ը մարտի, 2025թ.
Գազայի հատված, 1-ը մարտի, 2025թ.

Իսրայելը կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի առաջարկը Գազայում Ռամադանի և հրեական Զատիկի տոնի շրջանում կրակի ժամանակավոր դադարեցման մասին: Այդ մասին հայտնել է վարչապետի գրասենյակը կիրակի վաղ առավոտյան՝ ավելի վաղ համաձայնեցված հրադադարի մասին համաձայնագրի առաջին փուլի ավարտից մի քանի ժամ անց:

Ըստ առաջարկի՝ Գազայում պահվող պատանդների կեսը ազատ կարձակվի առաջին օրը, հայտնել է Բենյամին Նեթանյահուի գրասենյակը՝ հավելելով, որ մնացած պատանդները նույնպես ազատ կարձակվեն այն բանից հետո, երբ ձեռք բերվի մշտական հրադադարի համաձայնություն:

Անհասկանալի է, թե երբ է Ուիթկոֆը դիմել Իսրայելին այս առաջարկով:

Ի պատասխան Նեթանյահուի գրասենյակի հայտարարության՝ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Մահմուդ Մարդավին հայտարարել է, որ դա հստակ հաստատում է, որ Իսրայելը մերժում է նախկինում ստորագրված համաձայնագրերը:

Հրադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները վերջին անգամ շարունակվել են Կահիրեում, սակայն կողմերը համաձայնության չեն եկել:

XS
SM
MD
LG