Տասից ավելի քաղաքական ուժ է մտադիր մասնակցել Գյումրիի արտահերթ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Գյումրեցիները տարբեր մենկաբանություններ ունեն, թե ինչու են այդքան հետաքրքրված երկրորդ քաղաքի ՏԻՄ ընտրություններով:
Բացի այդ, շատերն արդեն կողմնորոշվել են ու չեն սպասում ո՛չ թեկնածուների հետ հանդիպումներին, ո՛չ էլ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին:
Հետևելով քաղաքական ուժերին՝ շատերն արդեն կանխատեսում են, որ թեժ ընտրապայքար է լինելու: Քաղաքական զարգացումներին ուշադիր հետևողների կողքին կան նաև անտարբեր գյումրեցիներ:
ՏԻՄ վերջին ընտրություններին Գյումրիում մասնակցության ամենացածր ցուցանիշն արձանագրվեց՝ մոտ 25 տոկոս: Այսօր առաջադրումների վեցերորդ օրն է, բայց կուսակցություններն ու դաշինքներն առայժմ ընտրատարածքային հանձնաժողով փաստաթղթեր ու նախընտրական ցուցակներ դեռ չեն ներկայացրել:
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.