Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեցարահայ համայնքի հետ հանդիպմանը նշել էր, որ դեռ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։
Նաև այս թեմայի շուրջ «Ազատությունը» զրուցել է Քարնեգի հիմնադրամի փորձագետ, պոլսահայ գործիչ Գարո Փայլանի հետ:
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին Երևանում քննադատում են: Նա մասնավորապես ասել է, որ պետք է վերադառնանք այդ պատմությանը, հասկանանք՝ ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ է տեղի ունեցել:
Փայլան. - Ցեղասպանությունը աշխարհի 10 միլիոն հայի համար ցեղասպանություն է, և մենք սա չպիտի մոռանանք, անկարելի է: Եվ 110 տարի ի վեր կպայքարենք, ինչո՞ւ կպայքարենք, արդարության համար, բայց հիմա 110 տարի հետո մեր ցավը շարունակվում է: Մենք հիմա ջանք թափեցինք, որպեսզի համոզենք Ամերիկային, որպեսզի առերեսվի Հայոց ցեղասպանության հետ, և 3 տարի առաջ պարոն Բայդենն ասաց, որ՝ այո, ցեղասպանություն է, բայց ի՞նչ եղավ, մեր ցավը բուժվե՞ց, չեմ կարծում, և մեր ցավը շարունակվում է, ինչո՞ւ, մեկ հատ երկիր կա, եթե այն առերեսվի Ցեղասպանության հետ, մեր ցավը կբուժվի: Դա Թուրքիան է: Դրա համար ես Թուրքիայի մեջ պայքարեցի ու ջանք թափեցի, որպեսզի համոզեմ՝ մենակ Թուրքիայի կարևորությամբ չէ, Թուրքիայի ժողովուրդը: Կարծում եմ՝ հայանպաստ ճանապարհը սա է: Մենք 110 տարի ջանք ենք թափել, որ Ամերիկան համոզվի, Ռուսաստանը համոզվի, մյուս երկրները համոզվեն, բայց ի՞նչ եղավ: Վարչապետի 1-2 բառի հետ համամիտ եմ: Ես չեմ ուզում, որ մեծ ուժերն իմ ցավն օգտագործեն, սա վատ բան է: Ռուսաստանը գործածեց մեր ցավը, 50 տարի գործածեց և ինչպե՞ս գործածեց. նայեցեք, Ցեղասպանություն կա, եթե էս եղավ թուրքերը նորից պիտի ձեզ ջարդեն: Այսպիսի վախ կար, և սա օգտագործեց: Ռուսաստանի ազդեցությունը շարունակեց այստեղ, բայց դրանից հետո դավաճանեցին մեզ: Արդեն 2020-ին սրա հետ առերեսվեցինք: Սրա համար կարծում եմ, սխալ նախադասություն է օգտագործել պարոն նախագահը, ուրիշ բան էր ուզում ասել: Բայց, դժբախտաբար, մարդիկ ուրիշ բան հասկացան: Կարծում եմ, կարող է փոխել նախադասությունը, որովհետև իմ հասկացան այն է՝ մեծ ուժերը մեր ցավն օգտագործեցին ու դժբախտությունն այն է, որ մենք էլ դաս առնենք, մենք աղետներ ենք ապրում ու դաս չենք առնում: Եթե մենք դաս առնեինք Ցեղասպանությունից, մենք Արցախը չէինք կորցնի: Մենք 1990-ականներին կռիվը շահերից, բայց խաղաղությունը չշահեցինք: Կռիվ շահելն ուրիշ բան է, խաղաղություն շահելն ուրիշ բան է: Սրա համար մենք կարծեցինք՝ Ռուսաստանը միշտ մեր կողքը կլինի: Այդպես չէ, մեծ ուժերը մի տեղ մի օր կգնան, մյուս օրը շահը փոխվում է, ուրիշ տեղ են գնում: Ամերիկան ի՞նչ եղավ Աֆղանստանի մեջ. 20-25 տարի այնտեղ մնաց, հետո ասաց goodbye, թողեց գնաց
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.