Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը Վրաստանի իշխանություններին քննադատող բանաձև է ընդունել


Եվրախորհրդարանի նիստ Ստրասբուրգում, արխիվ
Եվրախորհրդարանի նիստ Ստրասբուրգում, արխիվ

Եվրախորհրդարանը Վրաստանի իշխանություններին քննադատող բանաձև է ընդունել, որը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել «Վրացական երազանք»-ի էլիտայի՝ «Բիձինա Իվանիշվիլիի կողմնակիցների շրջանակի, նրա էլիտար շրջապատի, կոռումպացված ֆինանսիստների, քարոզիչների և ռեպրեսիվ պետական ապարատին աջակցողների դեմ»։

Եվրախորհրդարանի պատգամավորները փաստաթղթում մի խումբ անձանց ցանկ են ներկայացրել, միաժամանակ շեշտել, որ ցուցակն ամբողջական չէ։ Ըստ այդմ, առաջարկվում է թիրախավորել Իվանիշվիլիի ընտանիքի անդամներին՝ կնոջը, զավակներին, եղբորը, քրոջը, վրաց քաղաքական գործիչների, գործարարների, ֆինանսիստների, պետական պաշտոնյաների, ուժայինների ներկայացուցիչների, դատավորների, լրատվամիջոցների ղեկավարների։

Պաշտոնական Թբիլիսին առայժմ չի արձագանքել։ Քվեարկությունից առաջ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր՝ Եվրախորհրդարանի բանաձևը «գրոշի արժեք չունի»։

Եվրոպական դաշինքի կողմից անհատական պատժամիջոցներ սահմանելու համար անհրաժեշտ է բոլոր անդամ պետությունների համաձայնությունը։

Հունգարիան և Սլովակիան մշտապես ընդդիմանում են Վրաստանի իշխող ուժի դեմ հնարավոր սահմանափակումներին։
ԵՄ օրենսդիր մարմինը նոր բանաձևում անդամ երկրներին առաջարկում է ազգային մակարդակով պատժամիջոցներ սահմանել:

XS
SM
MD
LG