Մատչելիության հղումներ

«Վրացական երազանքը» «խզել է» վիճահարույց օրենքի շուրջ Եվրոպայի խորհրդի հետ պայմանավորվածությունը


Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները խախտել են իրենց խոստումը և հրաժարվել են փոփոխություններ կատարել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքում: Այս մասին ասվում է Եվրախորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Դեկտեմբերին Բերսեի Թբիլիսի կատարած այցի ժամանակ փոխադարձ համաձայնությամբ որոշում էր կայացվել ստեղծել աշխատանքային խումբ՝ օրենքի փոփոխությունները նախապատրաստելու համար: Հունվարի 20-ին ԵՄ-ից պաշտոնական նամակ են ուղարկել Վրաստանի կառավարությանը համապատասխան խնդրանքով, սակայն «խնդրանքը մնացել է անպատասխան»: Նշվում է, որ փետրվարի 3-ին Բերսեն զանգահարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ «համատեղ աշխատանքային խմբի կարգավիճակը քննարկելու համար»:

«Վարչապետը հայտարարել է, որ «փոփոխված հանգամանքների պատճառով» իր կառավարությունն այլևս չի ցանկանում մասնակցել համատեղ աշխատանքային խմբին կամ փոփոխություններ կատարել «օտարերկրյա ազդեցության մասին» օրենքում, ինչպես նախկինում քննարկվել է», - ասվում է հայտարարության մեջ:

ԵԽ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Վրաստանում օրենքի գերակայության, մարդու իրավունքների վիճակի և քաղաքական բևեռացման մակարդակի վերաբերյալ:

Վրացական ընդդիմությունն ի սկզբանե զգուշացրել էր, որ Բերսեի նախաձեռնությունը դատապարտված է ձախողման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG