Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց աղմկահարույց տեսանյութի գործով ձերբակալված Բաբայանին կալանավորելու միջնորդությունը


Դատարանը մերժել է Ղարիբ Բաբայանին կալանավորելու միջնորդությունը: Նա ազատության մեջ է, հայտնել է նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը: Բաբայանին երեկ ձերբակալել էին աղմկահարույց տեսանյութի տարածման դեպքով:

Ղարիբ Բաբայանի նկատմամբ ընտրվել է վարչական հսկողություն, և սահմանափակվել է հրապարակային խոսքով հանդես գալը:

Գիշերը դատարանի շենքի մոտ տասնյակ քաղաքացիներ էին հավաքվել՝ իրենց աջակցությունը հայտնելու:

Աղմկահարույց տեսանյութում մի խումբ տղամարդիկ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ջան, Ղարաբաղ» են երգում ու զվարճանում: Քննչական կոմիտեից «Ազատության»-ը հայտնել էին, որ ձերբակալվել է «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղարիբ Բաբայանը:

Քննչականը նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։

Գործը հարուցվել է ատելություն, թշնամանք հրահրելուն նպատակով նյութեր տարածելու հոդվածով:

Տեսանյութի տարածումից մոտ 12 ժամ անց ԱԱԾ-ն հայտնեց, թե զվարճացող տղամարդիկ Իրանի քաղաքացիներ են, Երևանում են եղել Ամանորին:

XS
SM
MD
LG