Ազգային անվտանգության ծառայությունը Իրանի քաղաքացիների մասնակցությամբ տեսանյութի տարածման առնչությամբ առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հարհրելու կամ քարոզելուն ուղղված հարապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 2-րդ մասի 3-րդ կետով:
ԱԱԾ-ն մանրամասնել է. - «Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսագրությունը հրապարակվել է «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղ․ Բ-ի կողմից՝ համանուն ֆեյսբուքյան օգտահաշվում, իսկ տեսագրությանը կից Ղ․ Բ-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հանդես է եկել անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով»։
Հրապարակված տեսանյութը հայաստանյան սոցիալական հարթակներում տարածվում էր տագնապով, թե ինչպե՞ս են մի տարածքում, որ շուրջօրյա հսկում են ոստիկանները, ադրբեջաներեն երգում ու ուրախանում: Աղմուկ բարձրացրած տեսանյութից 12 ժամ անց Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց՝ Հանրապետության հրապարակում զվարճացող տղամարդիկ Իրանի քաղաքացիներ են, ոչ թե Ադրբեջանի: