Մատչելիության հղումներ

Բայրամովը Ֆիդանին տեղեկացրել է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի մասին


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցին տեղեկացրել է տարածաշրջանային ընթացիկ իրավիճակի, ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի ներկա վիճակի մասին:

Մյունխենում կայացած հանդիպմանը Բայրամովը և Հաքան Ֆիդանը քննարկել են դաշնակցային գործընկերության մի շարք ասպեկտներ, ինչպես նաև բազմակողմ համագործակցությունը տարբեր տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների շրջանակներում, հաղորդում է APA գործակալությունը:

Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի երկու կետ դեռ մնում են չհամաձայնեցված՝ միջազգային իրավական հայցերը փոխադարձաբար հետ կանչելու հարցը և սահմանին երկրորդ երկրների ներկայությունը:

Հայաստանը չի ստացել խաղաղության պայմանագրի շուրջ անցած տարվա նոյեմբերին Բաքվին փոխանցած առաջարկների պատասխանը: Այս ամիսներին երկու երկրների պաշտոնյաներն էլ չեն հանդիպել:

XS
SM
MD
LG