Մատչելիության հղումներ

Սյունիքում ուշադիր հետևում են հայ - ադրբեջանական գործընթացին


Հայ - ադրբեջանական խաղաղության բանակցություններին Սյունիքի մարզում ուշադիր հետևում են, Ադրբեջանից հնչող, շարունակ կրկնվող պահանջներին նույնպես տեղյակ են: Իսկ կա՞ արդյոք հիմա խաղաղության ռեալ հնարավորություն, թե՞ գործընթացը փակուղում է. այս հարցի շուրջ սյունեցիների տեսակետները խիստ տարբեր են:

Շուրջ երեք տարի բանակցվող խաղաղության պայմանագրի ստորագրումն իրական համարող սյունեցիները «Ազատության» հետ զրույցներում կարծիք են հայտնում, թե իշխանություններն անում են անհրաժեշտ ամեն բան Ադրբեջանի հետ երկարատև խաղաղության հասնելու համար, նաև ասում են՝ միջազգային հանրությունն էլ իր հերթին թույլ չի տա սրել իրավիճակը:

Երկարատև, կայուն խաղաղության հասնելու ու պայմանագրի կնքելու հարցում թերահավատներն իրենց դիրքորոշումը տարբեր փաստարկներով են հիմնավորում: Քաղաքացիների մի մասն ասում է, թե ադրբեջանական կողմի պահանջները թույլ չեն տա համաձայնության հասնել. Սահմանադրությունը փոխելու պահանջ, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք», հիմա էլ արդեն վերադարձ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»:

Խաղաղության պայմանագրի կնքումն իրատեսական չհամարող այլ քաղաքացիներ էլ առաջին հերթին հենց Հայաստանի իշխանությունների քայլերն են խաղաղության ճանապարհին խոչընդոտ համարում՝ սխալներ արտաքին քաղաքականությունում, միակողմանի զիջումներ Ադրբեջանին:

Չնայած սյունեցիների խիստ տարբեր տեսակետներին, մեկ հարցում տարակարծություն չկա. - «Իմ թոշակից 10 ռուբլի կտրեն, բայց խաղաղություն լինի, ինձ ուրիշ ոչ մի բան պետք չի, միայն խաղաղություն ու առողջություն»:

Սյունեցիների հետ «Ազատության» զրույցները՝ ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG