Մատչելիության հղումներ

Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը


Ռուբեն Վարդանյան, արխիվ
Ռուբեն Վարդանյան, արխիվ

Բաքվի դատարանում այսօր շարունակվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը։

Ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը նշում է, որ դատարանն այսօր շարունակում է ընթերցել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Մեղադրանքի ծավալն այնքան մեծ է, որ մեղադրող դատախազը չի հասցրել ընթերցումն ավարտել նախորդ՝ փետրվարի 13-ի նիստին։

Վարդանյանը մեղադրվում է Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու և իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, տեղափոխելու, կտտանքներ իրականացնելու, մարդկանց տեղահանելու համար։

Բաքուն Վարդանյանին մեղադրում է նաև արտերկրում ադրբեջանցի դիվանագետների դեմ ահաբեկչական գործողություններ ծրագրելու, կամ ինչպես Ադրբեջանի գլխավոր դատախազությունն է ձևակերպել` «Նեմեսիս 2» կազմակերպելու համար։

Արցախի նախկին պաշտոնյան Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալվել է 2023-ի սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջի անցակետում՝ Արցախի նկատմամբ ադրբեջանական հարձակումից ու նրա լուծարումից հետո։

XS
SM
MD
LG