Մատչելիության հղումներ

Բաքվում շարունակվել է այնտեղ պահվող հայերի դատավարությունը


Դատարան Բաքվում, արխիվ
Դատարան Բաքվում, արխիվ

Ադրբեջանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների և այլ մյուս հայերի նկատմամբ դատավարությունը, փոխանցում են ադրբեջանական պետական լրատվամիջոցները:

Դատավարությունն ընթանում է Բաքվի ռազմական դատարանում: Նշվում է, որ այսօր նրանք որոշ ցուցմունքներ են տվել, բայց բովանդակությունը չի ներկայացվում:

Հաջորդ նիստը նշանակված է մի քանի օրից՝ մարտի 3-ին:

Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի ութ նախկին պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։

Ռուբեն Վարդանյանի գործը առանձին է քննվում: Իր նկատմամբ ապօրինությունների դեմ բողոքող Վարդանյանը փետրվարի 18-ին հացադուլ հայտարարեց: Երեկ նրա ամերիկացի փաստաբանը հայտարարեց, որ «քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է Ադրբեջանում»:

XS
SM
MD
LG