Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների դատավարությունը։
Հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 3-ին: Մեղադրող կողմը հանդես կգա ճառով:
Դեռևս չի ավարտվել միայն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը:
Այդ նիստերն ընթանում են անկախ լրատվամիջոցների և միջազգային կառույցների բացակայությամբ:
Ադրբեջանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրում է մի շարք ծանր հանցագործությունների մեջ:
Սեպտեմբերին Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակի փակումից հետո 23 հայ գերիները փաստացի հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ: Նրանց առողջական վիճակի ու պահման պայմանների մասին որևէ անաչառ տեղեկություն հարազատներին ստանալ չի հաջողվում: